Լսում ես արևմտամետ մեր «գործիչների» հոգեցունց ելույթները ռուս սահմանապահների «Զվարթնոցից» հեռանալու մասին, և հասկանում, թե որքան ճիշտ էր ծերուկ Կարլ Մարքսը, երբ ասում էր.
«... Ամենաանառիկ ամրոցը մարդու գանգն է: Ոչ մի թնդանոթով հնարավոր չէ քանդել նրա պատերն ու այնտեղ գիտելիք դնել, երբ ինքը չի ցանկանում քանդվել»:
Հարգելիներս, ռուսներին կարող ես օդանավակայանից հանել:
Անգամ կարող ես 102-րդ ռուսական բազային վերաբերվող պայմանագիրը միակողմանիորեն չեղարկել:
Բայց չես կարող ռուսական սահմանապահ զորքերը հանել
թուրքական և իրանական սահմանից:
Չես կարող այն պարզ պատճառով, որ Հաայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահման չունի:
Այդ` ներկա սահմանը, Հայաստանի տարածքով անցնող ԽՍՀՄ, իսկ այժմ` ՌԴ սահնանն է:
Սահմանագծում-սահմանազատումն էլ տեղի է ունեցել Թուրքիայի հետ 1921 թ., Իրանի հետ՝ 1957 թ. պայմանաագրերով:
Ավելին՝ Իրանի հետ Մեղրիի սահմանապահ ուղեկաալը գործում է 1955 թվաականից:
Դա էլ ամրագրված է 1992 թ. սեպտեմբերի 30 -ին, Երևաանում կնքված «ՌԴ սաահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրում:
Պայմանագիր, որի 3-րդ հոդվածը հստակ հռչակում է.
«...ՌԴ սահմանապահ զորքերը, իրենց գործունեությամբ առաջնորդվում են իր ուժը պահպանած Թուրքիայի և Իրանի հետ նախկին ԽՍՀՄ-ի միջպետական պայմանագրերով, «ԽՍՀՄ պետական սահմանի մասին»
Խորհրդային Միության օրենքով»:
Հիշեցնեմ, որ 1992 թ. իրանական կառավարությունը ՀՀ կառավարությանը տեղեկացրեց, որ իր սահմանը կփակի Հայաստանի համար, եթե վերջինս պահանջ դնի ռուս սահմանապահների
հեռացման:
Սա է իրողությունը:
Իսկ սա նշանակում է, որ պրիմիտիվ բլեֆ է ԵՄ-ի կողմից վիզաների ազաատականացման հարցը:
Ասելու են՝ հայեր ջան, մեր գլխին տեղ ունեք, միայն թե
ճշգրտեք ձեր պետության սահմանները:
Էլի ՝ ո՞րն է, բաբո, մեր հայրենիքը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ